09:40  ,  8 փետրվարի, 2016

«Նապոլիի» երկրպագուներն աջակցել են ռասիզմի «զոհ» դարձած ֆուտբոլիստին (ֆոտո)

Իտալական «Նապոլիի» երկրպագուները գեղեցիկ ակցիա են կազմակերպել «Կարպիի» դեմ A Սերիայի 24-րդ տուրի խաղում, որում աջակցել են ֆրանսիացի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, գրում է Gazzetta dello Sport-ը:

Բանն այն է, որ «Նապոլիի» ու «Լացիոյի» միջեւ նախորդ տուրի խաղում հռոմեական ակումբի ֆանատները ռասիստական բնույթի արտահայտություններ էին արել սեւամորթ ֆուտբոլիստի հասցեին: «Կարպիի» դեմ խաղում «Նապոլիի» երկրպագուները ստադիոն էին եկել Կուլիբալիի դիմակներով:

Հիշեցնենք, որ «Նապոլին» Իտալիայի առաջնության առաջատարն է եւ պահպանում է  2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում