15:40  ,  3 փետրվարի, 2016

Միլանում ներկայացրել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գնդակը (ֆոտո)

Միլանում կայացել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. մրցաշարի եզրափակիչ խաղի գնդակի պաշտոնական շնորհանդեսը:

Adidas ընկերության կողմից պատրաստված գնդակը սեւ, սպիտակ եւ մոխրագույն գույներով է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշարի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 28-ին «Սան Սիրո» ստադիոնում, որը «Միլանի» եւ «Ինտերի» տնային խաղադաշտն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում