01:20  ,  1 փետրվարի, 2016

Ռոնալդուի հեթ-տրիկն ու «Ռեալի» 6 գոլերը

Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց կատալոնական «Էսպանյոլի» դարպասը: Հյուրերը դարձան 2 ինքնագոլի հեղինակ:

Առաջին խաղակեսում Արքայական ակումբը խփեց 4 գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ձեւակերպեց դուբլ: Ընդմիջումից հետո «Ռեալը» խփեց եւս 2 գոլ, իսկ Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրին 19-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Լուիս Սուարեսին: Բենզեման մեկ գոլ է զիջում առաջատարներին: 

Զինեդին Զիդանի թիմը 47 միավորով երրորդն է եւ արդեն մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատար «Բարսելոնան» ունի 51 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 6:0

Քարիմ Բենզեմա, 7, Կրիշտիանու Ռոնալդու, 12 (11մ), 45, 82, Պապա Կուլի Դիոպ, 16 (ինքնագոլ), Օսկար Դուարտե, 87 (ինքնագոլ)

«Սեւիլիա» - «Լեւանտե»՝ 3:1

Կեւին Գամեյրո, 1, Վիսենտե Իբորա, 47, Եվգեն Կոնոպլյանկա, 76 – Ջուզեպե Ռոսի, 55

«Վալենսիա» - «Սպորտինգ Խիխոն»՝ 0:1

Անտոնիո Սանարբիա, 50 (11մ)

«Լաս Պալմաս» - «Սելտա»՝ 2:1

Ջոնաթան Վիերա, 33 (11մ), Վիլիան Խոսե, 90 – Թեո Բոնգոնդա, 5

Հեռացում՝ Ֆաբիան Օրելանա, 74 («Սելտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում