12:52  ,  30 հունվարի, 2016

Անթալիա. Անի Ամիրաղյանը կիսաեզրափակիչում է

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Թուրքիայում անցկացվող GD women's Tennis cup միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Ամիրաղյանը քառորդ եզրափակիչում 1ժամ 30 րոպեում 6:3,6:4 հաշվով հաղթել է հունգարացի Վանդա Լուկաչին, հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Կիսաեզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուի հետ: Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը կմեկնարկել է հունվարի 2-ին եւ կավարտվի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում