Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ՝ թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելու նպատակով, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:
25-ամյա ֆուտբոլիստին Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել են «Բեշիկթաշի» ներկայացուցիչները:
Սպասվում է, որ Արաս Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր կկնքի «Բեշիկթաշի» հետ, սակայն վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալյեկանոյում»։ Տրանսֆերի արժեքը կազմելու է 3 միլիոն եվրո:
Թուրքական ակումբը հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Գյոկհան Թորեին փոխարինող: Այս մրցաշրջանի վերջում թուրք կիսապաշտպանը տեղափոխվելու է ավելի ուժեղ առաջնություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում