17:21  ,  21 հունվարի, 2016

Արաս Օզբիլիսը Ստամբուլում է (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ՝ թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելու նպատակով, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

25-ամյա ֆուտբոլիստին Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել են «Բեշիկթաշի» ներկայացուցիչները:

Սպասվում է, որ Արաս Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր կկնքի «Բեշիկթաշի» հետ, սակայն վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալյեկանոյում»։ Տրանսֆերի արժեքը կազմելու է 3 միլիոն եվրո:

Թուրքական ակումբը հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Գյոկհան Թորեին փոխարինող: Այս մրցաշրջանի վերջում թուրք կիսապաշտպանը տեղափոխվելու է ավելի ուժեղ առաջնություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում