Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հունվարի 18-ից փետրվարի 1-ն Աբովյանում կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 24 մարզիկ (4 աղջիկ), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Արմեն Հարությունյանի գլխավորությամբ հավաքականի վեց մարզիկ փետրվարի 1-6-ը կմասնկացի Մինսկում կայանալիք Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարին, իսկ փետրվարի 22-29-ը հավաքականի յոթ մարզիկ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմասնակցի Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում