17:27  ,  15 հունվարի, 2016

Դավիդ Յուրչենկոն մոտ է «Ուֆայից» հեռանալուն

«Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը հաստատել է, որ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից: 29-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Սպարտակը», «Կրասնոդարը», «Դինամոն», «Անժին» եւ «Ռուբինը»:

«Յուրչենկոն կարող է հեռանալ: Նա ունի տարբերակներ ռուսական Պրեմյեր լիգայի ակումբների հետ: Վերջնական հստակություն կլինի հաջորդ շաբաթ»,- Գազիզովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշել էր, որ կձեռնարկվի եւս մեկ փորձ՝ հրավիրելու Դավիդ Յուրչենկոյին ազգային թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում