09:15  ,  11 հունվարի, 2016

The Salt Lake Tribune. Յուրա Մովսիսյանը կվերադառնա «Ռեալ Սոլթ Լեյք»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» կտեղափոխվի ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք», հաղորդում է The Salt Lake Tribune-ը: Տրանսֆերի պայմաններն արդեն համաձայնեցվել են, սակայն Մովսիսյանի գործակալը հայտնել է, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, հետո կարիերան շարունակել է դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում»: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում