17:27  ,  6 մայիսի, 2024

ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ ներկայացրել է ֆուտզալի ազգային թիմերի համաշխարհային դասակարգումը։

Հայաստանի հավաքականը 32-րդն է 139 թիմերի ցուցակում։

Լավագույն տասնյակում են Բրազիլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում