15:05  ,  6 հունվարի, 2016

Արաս Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից ու Հոլանդիայից

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ հոլանդական ակումբներ, գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Այս պահին «Սպարտակն» առաջարկներ ունի ԱՄՆ-ից եւ Հոլանդիայից: Ակումբը պատրաստ է Օզբիլիսին բաց թողնել 3 միլիոն դոլարից ոչ պակաս գումարի դիմաց»,- «ТАСС»-ին հայտնել է «Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրը:

Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում