20:20  ,  24 դեկտեմբերի, 2015

Marca. Երկրպագուների 53 տոկոսը «Ռեալի» մարզիչի պաշտոնում տեսնում է Զիդանին

Իսպանական Marca-ի անցկացրած օնլայն հարցման մասնակիցների մեծ մասը ցանկանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։

Քվեարկությանը մասնակցել է 64 հազար երկրպագու։ Նրանց 53 տոկոսը քվեարկել է Զիդանի օգտին։

Երկրորդ տեղում «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Լոնդոնի «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինյոն է՝ 31 տոկոս։

Ակումբի ակադեմիայի տնօրեն Վիկտոր Ֆերնանդեսը հավաքել է 16 տոկոս։

Սպասվում է, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսն առաջիկայում կհեռացվի «Ռեալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում