12:50  ,  18 դեկտեմբերի, 2015

Պերես. Այժմ Մոուրինյոն չի վերադառնա «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացառել է այս փուլում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի վերադարձն Արքայական ակումբ, փոխանցում է Marca-ն:

«Բենիտեսին չի փոխարինի Զիդանը, չի փոխարինի որեւէ այլ մարզիչ: Զիդանը գերազանց մարզիչ է: Նա ապագայում կգլխավորի «Ռեալը»: Մոուրինյոն այժմ չի վերադառնա, բայց ով գիտի, թե ինչ տեղի կունենա հետո»,- ասել է Պերեսը Cadena SER ռադիոկայանի եթերում:

Հիշեցնենք, որ «Չելսիից» հեռացած Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում