16:05  ,  15 դեկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Խմբային մրցաշարի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Կեւին Տրապ (ՊՍԺ):

Պաշտպաններ. Անդրեա Բարցալի («Յուվենտուս»), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Տիագու Սիլվա (ՊՍԺ), Դավիդ Ալաբա («Բավարիա»):

Կիսապաշտպաններ. Վիլիան («Չելսի»), Սվեն Կումս («Գենտ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Հալկ («Զենիթ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է 11 գոլ՝ սահմանելով նաեւ խմբային փուլի արդյունավետության ռեկորդ: Դեկտեմբերի 14-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացել էր նաեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում