14:51  ,  9 դեկտեմբերի, 2015

Անչելոտի. Բոլորը սպասում են Գվարդիոլայի որոշմանը

Ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռացած իտալացի Կարլո Անչելոտին մեկնաբանել է լուրերը, թե հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Մյունխենի «Բավարիան»:

«Երբ քեզ կապում են «Բավարիայի» նման ակումբի հետ, դա շատ է խթանում: Բոլորը սպասում են Գվարդիոլայի որոշմանը: Ես շատ եմ հավանում Անգլիայի առաջնությունը, բայց կցանկանայի գլխավորել ուժեղ թիմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագան գերմանական ակումբում դեռ անորոշ է: Նրա պայմանագիրն ավարտվում է 2016թ. ամռանը: Կատալոնացի մասնագետը պետք է որոշման մասին ակումբի ղեկավարությանը հայտնի մինչեւ հունվար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում