23:22  ,  7 դեկտեմբերի, 2015

«Ռեալը» մարկետինգային պատճառներով չի ցանկանում վաճառել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, թեեւ ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի մարզիչի եւ ակումբի ղեկավարության հետ: Մարզական խնդիրներից բացի, Ռոնալդուի ներկայությունը թիմում լուծում է նաեւ մարկետինգային խնդիրներ: Պորտուգալիայի հավաքականի ավագը մագնիսի նման ձգում է հովանավորներին, եւ Ռոնալդուի հեռանալը բացասական կազդի մադրիդյան ակումբի եկամտի վրա, գրում է mundodeportivo-ն:

Ռոնալդուին ձեռք բերելու ցանկություն ունեն ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում