09:43  ,  28 նոյեմբերի, 2015

Վալբուենա. Կարող եմ խաղալ Բենզեմայի հետ, բայց նա չի լինի ընկերս

Ես զարմացել էի, որ Բենզեման մասնակից է այս ամենին, բայց երբ իմանում ես հետաքննության մանրամասները, արդեն ոչինչ չի զարմացնում, ասել է Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենան, որը չի պատրաստվում պաշտպանել թիմակցին:

«Քարիմը ցանկանում էր, որ ես հանդիպեմ նրա ընկերոջ հետ: Նա ագրեսիվ չէր, գումարի մասին չէր խոսում, բայց երբ մարդն այդքան համառություն է դրսեւորում, ամեն ինչ հասկանալի է: Ես արդեն 31 տարեկան եմ եւ հիմար չեմ: Ես հիասթափված եմ: Այդպես չի կարելի վարվել: Ես այդպիսի վերաբերմունք ցույց չէի տա նույնիսկ ոխերիմ թշնամուս: Այդ պատճառով էլ չեմ կարող պաշտպանել Բենզեմային: Ես արդարության կողմնակից եմ: Հետագա որոշումներն իմ իրավասությունից դուրս են: Ես կարող եմ շարունակել խաղալ Բենզեմայի հետ, բայց նա չի լինի իմ ընկերը»,- Վալբուենայի խոսքը մեջբերում է «Լիոնի» մամուլի ծառայությունը:

Բենզեման խոստովանել էր, որ միջնորդ է եղել Վալբուենային շանտաժի ենթարկածների եւ ֆուտբոլիստի միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում