09:08  ,  27 նոյեմբերի, 2015

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ռուսական «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում: 

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ հարված էլ՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստը կատարել է 39 փոխանցում՝ 74.4 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաղթող է եղել օդային պայքարում, երկու անգամ խլել է գնդակը:

Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ պայքարում կանոնները խախտել են երկու անգամ:

Մխիթարյանը ստացել է 7.46 գնահատականը, որը երկրորդն է «Բորուսիայում»: Ամենաբարձր գնահատականը ստացել է Իլկայ Գյունդոգանը՝ 7.53:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել է 0:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով