01:38  ,  25 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» գոլային հրավառությունն ու մյուս արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահոված եւ տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» ընդունեց իտալական «Ռոմային» եւ հաղթեց 6:1 հաշվով: Կատոլանական ակումբը 13 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը:

F խմբում Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ եւ 12 միավորով ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում:

«Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին» եւ 6 միավորով երրորդ տեղում է: Երկրորդ տեղում 9 միավոր վաստակած «Օլիմպիակոսն» է:

G խմբում Լոնդոնի «Չելսին» չորս գնդակ ուղարկեց իսրայելական «Մաքաբիի» դարպասը եւ 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 10 միավոր ունի նաեւ «Պորտուն», որը 0:2 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»: Ուկրաինական թիմը 8 միավորով երրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 6:1

Լուիս Սուարես, 15, 44, Լիոնել Մեսի, 18, 60, Ժերար Պիկե, 56, Ադրիանո, 77 - Էդին Ջեկո, 90+1

Չիրացրած 11 մետրանոց՝ Նեյմար («Բարսելոնա»), 77, Էդին Ջեկո («Ռոմա»), 82

ԲԱՏԷ (Բելառուս) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1

Միխայիլ Գորդեյչուկ, 2 – Ադմիր Մեհմեդի, 68

F խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:0

Դուգլաս Կոստա, 8, Ռոբերտ Լեւանդովսկի, 16, Թոմաս Մյուլեր, 20, Քինգսլի Քոման, 69

Հեռացում՝ Հոլգեր Բադշտուբեր («Բավարիա»), 53

«Արսենալ» (Անգլիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 3:0

Մեսութ Օզիլ, 29, Ալեքսիս Սանչես, 33, 69

G խումբ

«Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4

Գարի Կեյհիլ, 20, Վիլիան, 73, Օսկար, 77, Կուրտ Զումա, 90

Հեռացում՝ Տալ Բեն Հաիմ, 41

«Պորտու» (Պորտուգալիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)՝ 0:2

Անդրեյ Յարմոլենկո, 35, 11մ, Դերլիս Գոնսալես, 64

H խումբ

 «Լիոն» (Ֆրանսիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:2

Ժորդան Ֆերի, 7 - Դանիել Միլիչեւիչ, 32, Կալիֆա Կուլիբալի, 90

«Զենիթ» (Ռուսաստան) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:0

Օլեգ Շատով, 15, Արտյոմ Ձյուբա, 74

Հեռացում՝ Ռուբեն Վեզո («Վալենսիա»), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում