13:53  ,  25 նոյեմբերի, 2015

Կառլեն Մկրտչյանի ջոկատը հաղթել է լազերային մարտերում (ֆոտո)

Մախաչկալայի «Անժին» պատրաստվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը:

Հերթական մարզումից հետո «Անժիի» ֆուտբոլիստներն ուժերը փորձել են «Անժի Արենայի» լազերային մարտերի դահլիճում:

Առաջին ռաունդում հաղթանակ է տարել ջոկատը, որի մեջ է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայ ֆուտբոլիստը նշում է ծննդյան 27-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Կառլեն Մկրտչյանին:

«Անժի» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում