«Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը հայտարարել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինին վերջին հայտարարությունների համար պետք է վտարել երկրից:
«Արշավինին պետք է վտարել երկրից: Ռուսաստանի քաղաքացին չի կարող այդպես վերաբերվել իր երկրի մարզական պատվին»,- Գոլուբեւի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի երրորդ տուրում հույներից կրած պարտությունից հետո Արշավինը հայտարարել էր. «Եթե մենք չենք արդարացրել ձեր սպասելիքները, ապա դա ձեր խնդիրն է»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում