12:42  ,  23 նոյեմբերի, 2015

«Ոսկե գնդակ». Հենրիխ Մխիթարյանի եռյակը

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի եւ ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի քվեարկության արդյունքները «Ոսկե գնդակի» մրցույթում:

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը տարվա լավագույն ֆուտբոլիստ է համարում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, իսկ լավագույն մարզիչ՝ կատալոնական ակումբը գլխավորող Լուիս Էնրիկեին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցում են նաեւ ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կայանալու է 2016-ի հունվարի 11-ին Ցյուրիխում:

Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

3. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)

Լավագույն մարզիչ

1. Լուիս Էնրիկե («Բարսելոնա»)

2. Ունաի Էմերի («Սեւիլիա»)

3. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)

Սարգիս Հովսեփյան 

Լավագույն ֆուտբոլիստ

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

3. Լուիս Սուարես («Բարսելոնա»)

Լավագույն մարզիչ

1. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)

2. Լուիս Էնրիկե («Բարսելոնա»)

3. Ունաի Էմերի («Սեւիլիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով