00:50  ,  23 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Մելքումյանը՝ ոսկե մեդալակիր, Արոնյանը՝ արծաթե, Սարգսյանը՝ բրոնզե

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերները Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի արժանացել են նաեւ անհատական մրցանակների:

Հրանտ Մելքումյանը լավագույն արդյունքն է գրանցել չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում: Նա 9 պարտիաներում վաստակել է 6.5 միավոր եւ արժանացել ոսկե մեդալի:

Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը 9 հնարավորից հավաքել է 6 միավոր եւ արծաթե մեդալ նվաճել առաջին խաղատախտակի վրա՝ զիջելով միայն ռումինացի Վիկտոր Բոլոգանին (9 հնարավորից 7 միավոր): Բրոնզե մեդալակիր է դարձել Գաբրիել Սարգսյանը, որը երկրորդ խաղատախտակի վրա անցկացրած 8 պարտիաներում վաստակել է 5.5 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը թիմային 13 միավորով գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին: Ռուսաստանի հավաքականը վաստակել էր 15 միավոր եւ 8 տարվա ընդմիջումից հետո դարձել Եվրոպայի չեմպիոն:

Կանանց Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնել էր 11-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում