22:24  ,  22 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» կամային հաղթանակ տարավ առանց Մովսիսյանի ու Օզբիլիսի

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ:

«Կրասնոդարից» 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սպարտակի» նախկին հարձակվող Արին, սակայն մինչեւ ընդմիջման գնալը տանտերերը խփեցին 2 գոլ եւ նաեւ վրիպեցին 11 մետրանոցից: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը շարունակում են վերականգնվել վնասվածքից եւ չէին հայտավորվել «Սպարտակի» կազմում:

Այս հաղթանակից հետո Դմիտրի Ալենիչեւի թիմը շրջանցեց «Կրասնոդարին» եւ 26 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Սպարտակ» - «Կրասնոդար»՝ 3:2

Դենիս Գլուշակով, 27, 53, Քվինսի Պրոմես, 29 – Արի, 23, Անդրեաս Գրանկվիստ, 81

Չիրացված 11 մետրանոց՝ Դմիտրի Կոմբարով, 34 («Սպարտակ»)

«Մորդովիա» - «Դինամո»՝ 1:1

Դամիեն Լա Տալեկ, 75 – Ալեքսանդր Տաշաեւ, 33

«Կուբան» - «Թերեկ»՝ 2:2

Իբրահիմա Բալդե, 6, 30 – Ռիզվան Ուցիեւ, 67, Մացիեյ Ռիբուս, 76

Հեռացում՝ Իգոր Լեբեդենկո, 40 («Թերեկ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով