00:51  ,  29 հոկտեմբերի, 2015

Գաել Անդոնյանի նորամուտը հաջող ստացվեց «Դիժոնում» (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը հոկտեմբերի 28-ին նորամուտը նշեց ֆրանսիական «Դիժոնի» կազմում: Դա տեղի ունեցավ Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում, որում «Դիժոնը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Լիգա-1»-ի ներկայացուցիչ «Ռեյմսին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Գաել Անդոնյանն առաջին անգամ ընդգրկվել էր «Դիժոնի» մեկնարկային կազմում եւ խաղաց առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Լիգա-2»-ում հանդես եկող ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 20-ամյա Անդոնյանին, որը մինչեւ 2018 թվականը պայմանագիր ունի «Մարսելի» հետ:

Ֆրանսիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Դիժոն» - «Ռեյմս»՝ 2:1

Լոիս Դիոնի, 18, Ջերեմիե Բելա, 40 – Գաետոն Շարբոնյե, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում