16:51  ,  13 հոկտեմբերի, 2015

Ռոնալդուն չորրորդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկը»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»՝ իսպանական Պրիմերայի նախորդ մրցաշրջանում ռմբարկուական մրցավազքի առաջին տեղի համար, հաղորդում է Արքայական ակումբի թվիթերյան էջը:

«Ոսկե խաղակոշիկը» Ռոնալդուին հանձնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: 30-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի անցած առաջնության 35 հանդիպումներում խփել է 48 գնդակ: Նա չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում