10:56  ,  6 հոկտեմբերի, 2015

A Սերիայի աստղի կինը դարձել է նրա գործակալը

Միլանյան «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին դադարեցրել է իր գործակալ Աբիան Մորենոյի հետ համագործակցությունը:

La Capital de Rosario-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստն այդ պաշտոնը վստահել է իր կնոջը՝ նախկին մոդել Վանդա Նարային:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում