Ռուսական «Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւը` թվիտերում պատասխանելով հարցին, իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի թեկնածության վերաբերյալ. «Կամ Գազաեւը, կամ Սպալետին»,- գրել է Մալաֆեեւը:
Հիշեցնենք, որ Դիկ Ադվոկատը լքել է ռուսական հավաքականը: ՌՖՄ նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի խոսքով, նոր մարզիչի անունը հայտնի կդառնա մինչեւ Եվրո-2012-ի ավարտը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում