Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ:
Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտագործեց Գինտերի փոխանցումը: Ավելացված րոպեին Մխիթարյանը եւս մեկ գնդակ խփեց, սակայն խաղից դուրս վիճակում էր: Հայ ֆուտբոլիստը երրորդ գնդակն է խփում Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
11 մետրանոցներից դուբլ ձեւակերպեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Բորուսիայի» գլխավոր հետապնդող, չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
«Բորուսիան» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող «Բավարիան», որը զիջում է գոլերի տարբերությամբ:
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Հանովեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:4
Արթուր Սոբյեխ, 18, 53 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 35, 11մ, 85, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 44, Մարտինշ Ֆելիպե, 67, ինքնագոլ
«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 2:1
Ռոբերտ Լեւանդովսկի, 77, Թոմաս Մյուլեր, 90, 11մ - Ալեքսանդեր Էշվայն, 43
«Բայեր» - «Դարմշտադտ»՝ 0:1
Այտաչ Սուլու, 8
«Հերտա» - «Շտուտգարտ»՝ 2:1
Գենկի Հարագուսի, 14, Ֆաբիան Լուստենբերգեր, 45+3 – Տոնի Շունյիչ, 36
«Ինգոլշտադտ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0
«Այնտրախտ Ֆ.» - «Քյոլն»՝ 20:30-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում