23:11  ,  7 սեպտեմբերի, 2015

Ռուսլան Կորյան. Այսօր կորցրինք 2 միավոր, քանի որ մեր գոլային պահերն ավելի սուր էին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Լուչ-Էներգիայի» հարձակվող Ռուսլան Կորյանը Դանիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղից հետո մեկնաբանել է արդյունքը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Տրամադրությունս նորմալ է՝ աշխատանքային: Իմ խաղը չեմ գնահատի, այլ կգնահատեմ թիմի խաղը: Մեկնարկային 20 րոպեները բարդ էին, հետո հավասարեցրինք խաղը եւ ստեղծեցինք գոլային պահեր: Ձգտում էինք, շատ կարեւոր էր վերականգնել երկրպագուների վստահությունը սերբերի դեմ խաղից հետո: Կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվեց: Երեւի, այսօր կորցրինք 2 միավոր, քանի որ մեր գոլային պահերն ավելի սուր էին:

Սա չորրորդ խաղս էր հավաքականում եւ որքան շատ ես ստանում խաղաժամանակ, այնքան ավելանում է վստահությունը: Սերբերի դեմ խաղն ամբողջությամբ ձախողեցինք»,- ասել է Ռուսլան Կորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով