00:18  ,  3 սեպտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» 60 միլիոն ֆունտ է պահանջել Մարկո Ռոյսի համար

Ավարտված տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:

Անգլիայի 20-ակի չեմպիոնը Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը փորձել է իրականացնել վարձավճարով «Բորուսիային» միացած Ադնան Յանուզայի տեղափոխության հետ միասին: Գերմանական ակումբը Ռոյսի համար պահանջել է 60 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ անգլիացիներն առաջարկել են 10 միլիոնով պակաս, ինչը չի բավարարել դորտմունդցիներին, գրում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Մոնակոյի» ֆրանսիացի 19-ամյա հարձակվող Անտոնի Մարտիալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում