«Սաութհեմփթոնի» եւ «Նորվիչի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրի խաղը սպասարկած Ջոնաթան Մոսը հայտնվել է անհարմար իրավիճակում:
31-րդ րոպեին անգլիացի մրցավարը որոշել է խաղադաշտից հեռացնել «Նորվիչի» պաշտպան Ստիվեն Ուիտակերին, սակայն կարմիր քարտի փոխարեն նրան ցույց է տվել իր նոթատետրը, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Սաութհեմփթոնում կայացած խաղում տանտերերը հաղթել էին 3:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում