Պրեմյեր լիգայի մրցավարը կարմիր քարտի փոխարեն ցույց է տվել իր նոթատետրը (ֆոտոշարք)

12:46   31 օգոստոսի, 2015

«Սաութհեմփթոնի» եւ «Նորվիչի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրի խաղը սպասարկած Ջոնաթան Մոսը հայտնվել է անհարմար իրավիճակում:

31-րդ րոպեին անգլիացի մրցավարը որոշել է խաղադաշտից հեռացնել «Նորվիչի» պաշտպան Ստիվեն Ուիտակերին, սակայն կարմիր քարտի փոխարեն նրան ցույց է տվել իր նոթատետրը, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Սաութհեմփթոնում կայացած խաղում տանտերերը հաղթել էին 3:0 հաշվով: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։