10:47  ,  4 մայիսի, 2024

Մեսիի շնորհիվ «Ինտեր Մայամիի» բյուջեն կրկնապատկվել է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունից հետո ամերիկյան «Ինտեր Մայամիի» եկամուտները զգալիորեն աճել են, հաղորդում է EFE-ն։

«Լեոն մեզ բարձրացնում է նոր մակարդակի։ Մենք շատ գոհ ենք մեր վիճակից, հպարտանում ենք թիմով եւ կատարած աշխատանքով։ Մնում է միայն զարգանալ։

Մեսիի տեղափոխությունից հետո մեր բյուջեն կրկնապատկվել է՝ հասնելով 130 միլիոն դոլարի։ Սպասվում է, որ այս տարի մեր շրջանառությունը կհասնի 200 միլիոն դոլարի։ Սա հսկայական գումար է՝ հաշվի առնելով, որ հանդես ենք գալիս ժամանակավոր ստադիոնում»,- պատմել է «Ինտեր Մայամիի» գլխավոր մենեջեր Խավիեր Ասենսին։

Մեսին անցած ամռանն է միացել «Ինտեր Մայամիին» ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։ Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում