Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն: Ակումբները հասել են սկզբունքային համաձայնության: Այժմ քննարկվում են վերջին մանրուքները, հաղորդում է lequipe-ը:
Ֆրանսիայի երիտասարական հավաքականի ֆուտբոլիստի համար «Բավարիան» կվճարի 20 միլիոն եվրո: 19-ամյա խաղացողն անցած տարի ՊՍԺ-ից անվճար է տեղափոխվել «Յուվենտուս»: Նա եղել է ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ նորեկը՝ 16 տարեկան, 8 ամսական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում