20:09  ,  28 օգոստոսի, 2015

Սարգիս Հովհաննիսյան. «Սպորտինգը» խմբի ֆավորիտն է

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքը։ Ռուսական թիմը պորտուգալական «Սպորտինգի», թուրքական «Բեշիկթաշի» եւ ալբանական «Շկենդերբեուի» հետ ընդգրկվել է H խմբում։

«Խմբից դուրս գալու լավ շանս ունենք։ Իհարկե, խմբի ակնհայտ ֆավորիտը պորտուգալական «Սպորտինգն» է, որը խաղում արագ եւ տեխնիկապես հագեցած ֆուտբոլ։ Թիմում շատ են հարձակողական ոճի ֆուտբոլիստներ։ Կուսումնասիրենք նրանց խաղը։

«Բեշիկթաշը» նունպես վատ տեսք ունի։ Ամուր թիմ է, որը պարբերաբար խաղում է եվրագավաթներում։ Ստամբուլում միշտ էլ բարդ է խաղալ։ Սպասվում են դիտարժան հանդիպումներ։

Ալբանական թիմի մասին շատ են կատակում, սակայն չի կարելի լուրջ չվերաբերվել մրցակցին։ Եվրոպայում թույլ թիմ չի մնացել»,- Սարգիս Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով