10:22  ,  27 օգոստոսի, 2015

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են 6 մեդալ

Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ հայ բռնցքամարտիկները, որոնք արդեն ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ:

Երկրորդ հաղթանակներն են տարել 52 կգ քաշային Վահե Բադալյանը եւ 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանը առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին: Հայ բռնցքամարտիկներից հաղթել են նաեւ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը եւ 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, հայտնում են
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում