«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտն ուսի վիրահատությունից հետո առաջին մարզումն է անցկացրել գնդակով: 37-ամյա ամերիկացին կատարել է նետումներ: Այդ մասին Բրայանտը հայտնել է Instagram-ի էջում:
Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը վիրահատվել էր այս տարվա հունվարին: Նախապես նշվում էր, որ նրա վերականգնման համար կպահանջվի 9 ամիս: Այս մրցաշրջանում «Լեյքերսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում առաջին խաղն անցկացնելու է հոկտեմբերի 28-ին՝ մրցելով «Մինեսոտայի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում