12:42  ,  21 օգոստոսի, 2015

Արթուր Սարկիսովը վիրահատվել է

Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատվել է Մոսկվայի մարզական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի եվրոպական կլինիկայում: Հայ ֆուտբոլիստը ստացել էր դաստակի կոտրվածք: Առաջիկա օրերին Սարկիսովը կվերադառնա ակումբ եւ բժիշկների հսկողությամբ կանցնի վերականգնողական փուլը: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին:

Նարկոզից հետո առաջին հարցը, որ տվել է Արթուրը եղել է Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Այդ մասին սոցցանցում գրել է ֆուտբոլիստի եղբայրը: Սարկիսովը շատ է տխրել, որ հրավեր չի ստացել եւ չի կարող օգնել Հայաստանի հավաքականին Սերբիայի եւ Դանիայի թիմերի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում