11:35  ,  19 օգոստոսի, 2015

Թուրքական ակումբը պաշտոնական առաջարկ կանի Արաս Օզբիլիսի հարցով

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է «Բուրսասպորի» հետաքրքրության ոլորտում:

Bursa Hakimiyet-ը գրում է, որ թուրքական ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Առաջարկի ֆինանսական կողմը չի հրապարակվում, սակայն թուրքական մամուլը նշում է 3.5 միլիոն եվրոյի մասին:

Օզբիլիսի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2018-ի ամռանը: Նա 2012-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել մոսկովյան ակումբ, որում ծնկի ծանր վնասվածքից հետո չի ստանում խաղային պրակտիկա: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունւմ նա դեռ դուրս չի եկել խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով