Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է «Բուրսասպորի» հետաքրքրության ոլորտում:
Bursa Hakimiyet-ը գրում է, որ թուրքական ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Առաջարկի ֆինանսական կողմը չի հրապարակվում, սակայն թուրքական մամուլը նշում է 3.5 միլիոն եվրոյի մասին:
Օզբիլիսի պայմանագիրը «Սպարտակի» հետ ավարտվում է 2018-ի ամռանը: Նա 2012-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել մոսկովյան ակումբ, որում ծնկի ծանր վնասվածքից հետո չի ստանում խաղային պրակտիկա: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունւմ նա դեռ դուրս չի եկել խաղադաշտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում