10:56  ,  18 օգոստոսի, 2015

«Յուվենտուսը» 20 միլիոն եվրո է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի համար

Թուրինի «Յուվենտուսը» չի հրաժարվում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մտքից:

Football Italia-ն գրում է, որ Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչները հուլիսի 18-ին հանդիպելու են Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելու համար թուրինցիները կառաջարկեն 20 միլիոն եվրո:

Sky Italy-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցոն էլ իր կայքում գրել է, որ Հենրիխի տրանսֆերով շահագրգռված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Հիշեցնենք, որ իտալական ակումբը վաղուց է հետաքրքրվում հայ կիսապաշտպանի ծառայություններով: Նոր մեկնարկած մրցաշրջանում Մխիթարյանն արդեն 6 գոլ է խփել «Բորուսիայի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում