Լոնդոնի «Չելսիի» անգլիացի ավագ Ջոն Թերին վստահ է, որ թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոն օգուտ կբերի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին նոր մրցաշրջանում:
«Երբ մենք խաղում էինք նրա դեմ ապրիլին, արդեն տասը րոպե անց ես Կեյհիլին ասացի, որ Ֆալկաոյի դեմ հեշտ չի լինի: Նա շատ վտանգավոր էր: Նույնը նա ցուցադրում է «Չելսիի» մարզումների ժամանակ: Ֆալկաոն եւ Հարի Քեյնը ուժեղագույն հարձակվողներն են, որոնց դեմ խաղացել եմ անցած մրցաշրջանում»,- Ջոն Թերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
29-ամյա կոլումբացի հարձակվողը մեկ տարվա վարձակալությամբ է տեղափոխվել «Չելսի»: Անցած մրցաշրջանը Ֆալկաոն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն չամրապնդվեց Վան Գալի թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում