09:50  ,  28 հուլիսի, 2015

«Արսենալը» նոր առաջարկ կանի «Ռեալին»

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ հույս ունի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի տեղափոխությունը: Անգլիական ակումբը ավելի մեծ գումար կառաջարկի 27-ամյա ֆուտբոլիստի համար, հաղորդում է dailystar-ը: Արքայական ակումբն արդեն մերժել է 43 միլիոն եվրոյի առաջարկը, որն արել էր «Արսենալը» Բենզեմայի համար:

Անցած մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 21 գնդակ, կատարել է 12 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում