10:40  ,  27 հուլիսի, 2015

Մեքսիկան՝ ԿՕՆԿԱԿԱՖ-ի գավաթակիր

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլի ԿՕՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա) ոսկե գավաթի խաղարկության եզրափակիչը: Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ջամայկայի թիմին եւ նվաճել է տիտղոսը: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է մեքսիկացի Անդրեա Գուարդադոն, որը բացել է եզրափակիչ հանդիպման հաշիվը:

ԿՕՆԿԱԿԱՖ-ի Գավաթ, եզրափակիչ

Ջամայկա - Մեքսիկա՝ 1:3

Մետոքս, 80 - Գուարդադո, 31, Կորոնա, 47, Պերալտա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում