13:10  ,  25 հուլիսի, 2015

Կասիլյասը 2 գոլ է բաց թողել «Բորուսիայից»

Պորտուգալական «Պորտուն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Պորտուգալական ակումբի դարպասը պաշտպանում էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխված Իկեր Կասիլյասը, ով առաջին գոլերն է բաց թողել նոր թիմում: 

Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը 25 տարի «Ռեալում» անցկացնելուց հետո տեղափոխվել էր «Պորտու», որի հետ վերջերս պայմանագիր էր կնքել «2+1» համակարգով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English