16:12  ,  24 հուլիսի, 2015

Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել հոլանդական թիմում

Նոր մրցաշրջանին պատրաստվող հոլանդական «Դե Գրաաֆսհապը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Վինտերսվիյկի» հետ եւ առավելության է հասել 5։0 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել 20-ամյա հայ հարձակվող Շանթ Բեդրոսյանը։ «Դե Գրաաֆսհապը» ներկայացնում է Հոլանդիայի ուժեղագույն լիգան։

Անցած մրցաշրջանում Շանթ Բեդրոսյանը խաղում էր ակումբի երիտասարդական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում