16:11  ,  18 հուլիսի, 2015

Ֆրանսիայի նախագահը մեկնաբանել է Ժյուլ Բյանկիի մահվան լուրը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է Ֆորմուլա-1-ի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկիի մահվան լուրը:

«Մեծ տխրությամբ իմացա Ժյուլ Բյանկիի մահվան մասին: Ֆրանսիական սպորտը կորցրեց մեծ հույսերից մեկին»,- Թվիթերում գրել է Ֆրանսուա Օլանդը: 

Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի ֆրանսիացի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին մահացել է Նիցայի հիվանդանոցներից մեկում: 

2014թ. հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի Մեծ մրցանակի ժամանակ Բյանկին 43-րդ շրջանում բախվել էր գերմանացի Ադրիան Սուտիլի բոլիդը մրցուղուց հանող էվակուատորին: Բյանկին ստացել էր գլխի ծանր վնասվածք եւ կոմայի մեջ էր: Հուլիսի 17-ին Ժյուլ Բյանկիի ծննդյան 25-րդ տարեդարձն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում