21:54  ,  17 հուլիսի, 2015

Ալենիչեւի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում «Սպարտակը» խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց «Ուֆային» եւ մեծ դժվարությամբ հասավ ոչ ոքի արդյունքի՝ 2։2։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հաշիվը բացեցին «Ուֆայի» ֆուտբոլիստները։ Արդեն 12-րդ րոպեին աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Հարիս Հանջիչը։ 24-րդ րոպեին «Սպարտակը» պատասխանեց գերմանացի պաշտպան Սերդար Տասկիի գոլով։

31-րդ րոպեից հյուրերը հանդես եկան տասը ֆուտբոլիստներով։ «Սպարտակի» երկրպագուների ուղղությամբ միջնամատ ցույց տալու համար հեռացվեց գանացի կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը։

Երկրորդ խաղակեսում «Ուֆան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ 67-րդ րոպեին Դմիտրի Ստոցկին գրավեց Ռեբրովի դարպասը։«Սպարտակի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որին 63-րդ րոպեին փոխարինեց հարձակվող Զե Լուիշը եւ 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում էր։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Սպարտակ» - «Ուֆա»՝ 2։2

Սերդար Տասկի, 24, Զե Լուիշ, 79 - Հարիս Հանջիչ, 12, Դմիտրի Ստոցկի, 67

Հեռացում՝ Էմանուել Ֆրիմպոնգ («Ուֆա»), 31

«Սպարտակ». Ռեբրով (ավագ), Մակեեւ, Տասկի (Անանիձե, 78), Բոկետի, Դ. Կոմբարով, Պրոմես, Շիրոկով, Գլուշակով, Խուրադո (Դավիդով, 69), Պոպով, Մովսիսյան (Զե Լուիշ, 63)։

Պահեստայիններ. Պեսյակով, Կ. Կոմբարով, Ռոմուլո, Օզբիլիս, Զոտով, Անանիձե, Զե Լուիշ, Դավիդով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում