00:39  ,  17 հուլիսի, 2015

Գեւորգ Ղազարյանը մոտ է Խարկովի «Մետալիստ» տեղափոխվելուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Խարկովի «Մետալիստում», հաղորդում է Isport.ua-ը՝ հղում անելով ուկրաինական «Ֆուտբոլ 1» հեռուստաալիքին:

27-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ից չունի ակումբ: Հունական «Կերկիրան» չերկարաձգեց պայմանագիրը Ղազարյանի հետ, որն անցած ձմռանը «Օլիմպիակոսից» էր տեղափոխվել այդ ակումբ:

Ուկրաինայում Գեւորգ Ղազարյանը հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», որտեղից էլ 2014թ. ամռանը տեղափոխվել էր «Օլիմպիակոս» :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս